Search
Միրզոյանն Անթալիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է հայ-ադրբեջանական կարգավորումը
- Lida Nalbandyan
- 1 day ago
- 1 min read
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Անթալիայում միջազգային դիվանագիտական ֆորումի շրջանակում հանդիպել է ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հետ և քննարկել հայ-ադրբեջանական կարգավորումը:
«Անթալիայում միջազգային դիվանագիտական ֆորումի շրջանակում լավ հնարավորություն էր Խավիեր Կոլոմինայի հետ քննարկելու Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը: Ընդգծել եմ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռք բերված կարևոր հանգրվանը՝ խաղաղության պայմանագրի տեքստի վերջնականացումը և Հայաստանի դիրքորոշումը դրա ստորագրման վերաբերյալլ»,- X-ում գրել է Միրզոյանը։