Ծնվել է Ապրիլյան քառօրյա և 44-օրյա պատերազմների մասնակից Տիգրան Ղազարյանի որդին՝ Գագիկը

Այսօր՝ մարտի 3-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատանը լույս աշխարհ է եկել Ապրիլյան քառօրյա և 44-օրյա պատերազմների մասնակից, վիրավորում ստացած Տիգրան Ղազարյանի որդին: Հայտնում է SHAMSHYAN.com-ը։
«Ես խոստացել եմ իմ մարտական ընկերներին, որ որդուս դաստիարակելու եմ այն հայրենասիրական ոգով, որով դաստիարակել են ինձ իմ ծնողները, իմ ուսուցիչները, ինչու ոչ՝ նաև մարտական ընկերներս, որոնց հետ պատերազմի ամենաթեժ կետերում մենք անառիկ ենք պահել մեզ վստահված առաջնագիծը: Թող իմ փորքրիկը, որի անունը դրել ենք Գագիկ, միայն խաղաղ և արժանապատիվ կյանքով ապրի, այդ թվում նաև այն երեխաները, որոնք լույս աշխարհ են եկել այսօր ու լույս աշխարհ են գալու ապագայում:
Ես վստահ եմ, որ իմ որդին առաջնորդվելու է այն սկզբունքներով, որով մեր ընտանիքն է առաջնորդվել. այն է՝ հանուն հայրենիքի, հանուն ծնողի չխնայել կյանքը»,- ասել է նա։