«Կիրակի օրը` այո, ուշ երեկոյանը` ոչ, տեքստայինը` այո». Նիկոլ Փաշինյան
«Մամուլում շահարկվում է, որ հեռացած պաշտոնյաներին հրաժարական տալու խնդրանքը դուք փոխանցել եք SMS հաղորդագրություններով կիրակի ուշ երեկոյան, սա ճիշտ է»,- «Հանրային Հ/Ը» եթերում Նիկոլ Փաշինյանին հարց հղեց հարցազրուցավարը:
«Կիրակի օրը` այո, ուշ երեկոյանը` ոչ, տեքստայինը` այո, ընդ որում, կան բարոյական նրբություններ, որովհետև ես կարևոր եմ համարել, որ այն, ինչ ասել եմ, լինի գրավոր: Որովհետև բանավոր խոսակցության շուրջ կարող են լինել տարընթերցումներ:
Սա միանձնյա որոշում էր, որովհետև վարչապետն ունի իր լիազորությունների շրջանակը»,- պատասխանեց վարչապետը: