top of page

Ամո՛թ այն երկրին և վա՛յ այն ժողորդին, որ կռվում են սեփական պատմության հետ. Պեսկով

  • Writer: Lida Nalbandyan
    Lida Nalbandyan
  • Apr 8
  • 1 min read

Լատվիայի իշխանությունների որոշումը՝ զանգվածաբար քանդել պատերազմի հուշահամալիրները, խայտառակություն է երկրի համար։ Այս մասին հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Այսպիսի անհարգալից վերաբերմունք դրսևորելն ու ձեզ ֆաշիզմից փրկողների հիշատակի հանդեպ այդպես վարվելը, հավանաբար, երկրի համար խայտառակություն է։ Սա խայտառակություն է երկրի համար և վայ այն ժողովրդին, որ կռվում է սեփական պատմության հետ», - ասել է նա:

Ապրիլի 7-ին Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը հայտնել էր Լատվիայի իշխանությունների՝ երկրում պատերազմի հուշահամալիրները ոչնչացնելու մտադրության մասին։ Նշվում է, որ այս կերպ Ռիգան ցանկանում է «ստվերել Մայիսի 9-ի տոնակատարությունը»։

Ավելի վաղ Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում ոչնչացվել էին պատերազմում զոհված բալթյան նավաստիների, սպաների ու Կարմիր բանակի զինվորների պատվին կանգնեցված հուշարձանները։ ՌԴ ԱԳՆ-ն նման գործողությունները որակել է խորհրդային զինվորականների թաղման վայրերը պղծելու քաղաքականություն։

1/2628
bottom of page