top of page

Անահիտ Մանասյանը «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում էր

  • Arnold Gevorgyan
  • 6 hours ago
  • 1 min read

ՄԻՊ գրասենյակը հաղորդագրություն է տարածել․

«Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 22-ին այց է իրականացրել «Ավան» հոգեկան առողջության կենտրոն:

Նպատակն էր տեղում ծանոթանալ հաստատության շահառուների իրավունքների իրացմանը, շենքային պայմաններին, մատուցվող ծառայություններին, ինչպես նաև աշխատանքային պայմաններին:

Անահիտ Մանասյանը կենտրոնի տնօրեն Արա Երեմյանի, ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ շրջայց է իրականացրել բաժանմունքներում, զրուցել աշխատակիցների և բուժառուների հետ:

Մանրամասն ուսումնասիրվել են բաժանմունքներում ֆիզիկական զսպման սենյակների, կիրառվող միջոցների ընթացակարգերը: Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության շրջանակներում կատարված մշտադիտարկման նախորդ այցերի ընթացքում արձանագրված շենքային պայմանների անմխիթար վիճակը մասամբ վերացվել է, մասնավորապես, որոշ բաժանմունքներ հիմնանորոգվել և կահավորվել են անհրաժեշտ գույքով: Այս համատեքստում Պաշտպանը ողջունելի է համարում հաստատության շենքային պայմանների բարելավմանն ուղղված պետության հանձնառությունը և հատկապես կարևորում է պետության ջանքերի շարունակականությունը՝ ամբողջական վերանորգման աշխատանքները հնարավորինս կարճ ժամկետներում ավարտին հասնցնելու տեսանկյունից:

Պաշտպանը նաև շրջայց է կատարել կենտրոնի մանկական բաժանմունքում, զրուցել հոգեբուժական օգնություն և սպասարկում ստացող երեխաների և նրանց ծնողների հետ»:

1/2642
bottom of page