Պուտինն ու Օմանի սուլթանն Իսրայելին կոչ են արել դուրս բերել զորքերը Գազայից
- Arnold Gevorgyan
- 6 hours ago
- 1 min read
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Օմանի սուլթան Հայթամ բեն Թարեկ Ալ Սաիդի հետ համատեղ հայտարարությամբ կոչ է արել իսրայելական զորքերը դուրս բերել Գազայի հատվածից։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։«Երկու ղեկավարներն էլ ընդգծել են Գազայի հատվածից և պաղեստինյան բոլոր տարածքներից իսրայելական զորքերի ամբողջական դուրսբերման անհրաժեշտությունը»,- ասվում է երկու երկրների ղեկավարների համատեղ հայտարարության մեջ։
Բացի այդ, նշվում է, որ Ռուսաստանը և Օմանը մտահոգություն են հայտնել Գազայի հատվածի շուրջ ստեղծված իրավիճակի և այնտեղ տեղի ունեցող հումանիտար ճգնաժամի կապակցությամբ։
Ավելի վաղ Կրեմլը հայտնել էր, որ Պուտինն ու Օմանի սուլթան Հայթամ բեն Տարեկ Ալ Սաիդը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում, այդ թվում՝ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը, ինչպես նաև իրավիճակը Սիրիայում։
11.30.20.04.2025
17.13.19.04.2025