top of page

Ընկալում կա, որ քրեական ենթամշակույթը տղաներին ուժեղացնելու ճանապարհ է, ասում եմ որպես մի մարդ, որը ժամանակ է անցկացրել ՔԿՀ-ներում. Նիկոլ Փաշինյան

  • Arnold Gevorgyan
  • 9 hours ago
  • 1 min read

Մեր հանրության մոտ ընկալում կա, որ քրեական ենթամշակույթը տղաներին ուժեղացնելու ճանապարհ է, այս մասին կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «որպես մի մարդ, որը ժամանակ է անցկացրել քրեակատարողական հիմնարկներում»։

«Ուզում եմ պաշտոնապես հայտարարել ուղիղ հակառակը՝ քրեական ենթամշակույթը տղաներին բոլոր առումներով թուլացնելու, ինքնությունից, ինքնուրույնությունից զրկելու, մտածողության սեփական ձևեր ունենալուց զրկելու մեթոդ է»,- նշեց նա։

Ըստ Փաշինյանի՝ ինչքան մարդը մոտ է քրեական ենթամշակույթին, այդքան հեշտ կառավարելի է, այդքան ավելի անմրցունակ է ցանկացած ոլորտում։

«Սա մի բան է, որը ես գիտեմ թե տեսականորեն, թե գործնականորեն»,- նշեց նա։

Վարչապետն ասաց, թե պետք է մտածել՝ ոնց անեն, որ տղաներին ավելի մոտեցնեն գիտելիքին ու կրթությանը։


1/2644
bottom of page