top of page

«Ես էն մարդն եմ, որ ինձ ճնշե՞ն»․ Ասլանյանը պնդում է՝ ինչ արել է, սեփական կամքով է արել

Ազգային ժողովի՝ դեռ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը պնդում է՝ ճնշումների արդյունքում չէ, որ հետ է կանգնել իր նախորդ հայտարարությունից, որում նշել էր, թե դադարեցնում է համագործակցությունը ՔՊ-ի հետ։

Հիշեցնենք՝ քիչ առաջ Ասլանյանը մեկ այլ հայտարարություն էր տարածել ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի «օգնությամբ», որում նշված էր, թե նախորդ հայտարարությունը «սխալ է»։

Հարցին՝ ճնշումների արդյունքու՞մ է վերջին հայտարարությունն արել, Ասլանյանը24news.am-ին ասել է՝ ոչ։

«Ես էն մարդն եմ, որ ինձ ճնշե՞ն։  Չէ, ճնշում չի եղել։ Որոշումս էդպես է եղել։ Հապճեպ է եղել, հիմա էլ փոխվել է»,- ասել է Ասլանյանը։

bottom of page