Search
«ՌԴ-ի կողմից արդեն 59 հրետակոծություն է եղել»․ Զելենսկի
- Arnold Gevorgyan
- 9 hours ago
- 1 min read
«Առաջնագծի տարբեր հատվածներում ռուսական ստորաբաժանումների կողմից արդեն 59 հրետակոծություն և գրոհային 5 գործողություն է տեղի ունեցել»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ հավելելով, որ Ուկրաինան կգործի հայելային կերպով։
Նախօրեին գրել էինք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սուրբ Զատկի առթիվ զինադադար է հայտարարել։
«Կրեմլում հանդիպման ժամանակ Գերագույն գլխավոր հրամանատարը լսել է շփման գծում տիրող իրավիճակի վերաբերյալ ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի զեկույցը և հայտնել, որ ռուսական կողմը կդադարեցնի բոլոր ռազմական գործողությունները՝ ապրիլի 19-ի ժամը 18:00-ից մինչև ապրիլի 21-ի ժամը 00:00-ն»,- ասվում էր Կրեմլի հայտարարության մեջ: