NYT. Սիրիական ընդդիմությունը վստահեցրել է ԱՄՆ-ին, որ չի համագործակցի ԴԱԻՇ-ի հետ
Սիրիական զինված ընդդիմության ներկայացուցիչները միջնորդների միջոցով հավաստիացրել են ամերիկյան վարչակազմին, որ իրենք մտադիր չեն որևէ կերպ համագործակցելու «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ, գրում է The New York Times-ը։ Ինչպես նշում է աղբյուրը, ԱՄՆ-ն Թուրքիայի կառավարության միջոցով հաղորդագրություն է փոխանցել զինված ընդդիմությանը, որ ԴԱԻՇ-ի զինյալները չպետք է ներգրավվեն Սիրիայում կառավարական ուժերի դեմ գործողությանը։ Նույն ալիքով զինված ընդդիմությունը պատասխանել է, որ մտադիր չէ թույլ տալ, որ ԴԱԻՇ-ն իր հետ ասոցացվի։
Հաղորդագրությունները, նշում է թերթը, փոխանցվել են դիվանագիտական, ռազմական և հետախուզական ուղիներով։