Search
Հուսով եմ, որ Փաշինյանը կամք կգտնի իր մեջ՝ ձվածեղի ու հեծանիվի արանքում պատասխանելու իմ հարցին. Հայկ Մարության
- Lida Nalbandyan
- Jan 10
- 1 min read

Եթե հիշում եք, Տիգրան Ավինյանի հետ բանավեճի ժամանակ ես նրան երեք անգամ հարցրեցի՝ ի՞նչ է մտածում Նիկոլ Փաշինյանը տրանսպորտի թանկացումների մասին։ Հարցերս անպատասխան մնացին։ Այս մասին գրել է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Հիմա, արդեն երկրորդ անգամ նույն հարցը տալիս եմ կառավարության ղեկավարին․ ես բացառում եմ, որ Փաշինյանը մայրաքաղաքի տրանսպորտի կտրուկ թանկացման վերաբերյալ կարծիք չունենա և հուսով եմ, նա կամք կգտնի իր մեջ՝ ձվածեղի ու հեծանիվի արանքում պատասխանելու այս կարևոր հարցին»,- գրել է Մարությանը:
21.40.19.04.2025
19.20.19.04.2025