top of page

Բժիշկը վտանգավոր հիվանդությունների երեք ախտանիշ է անվանել

Վիրաբույժ Կարան Ռաջը թվարկել է 3 ախտանիշներ, որոնք վկայում են լուրջ հիվանդության մասին։

Դրանք, ըստ մասնագետի, պահանջում են շտապ բժշկական հետազոտություն։ Նրա խոսքերն է մեջբերել «Daily Mirror»-ը։

Բժիշկը որպես առաջին վտանգավոր ախտանիշ նշել է քաշի կորուստը, որը չի լինում բացատրել սննդակարգի կամ ֆիզիկական ակտիվության փոփոխությամբ։ Ռաջի խոսքով՝ այս ախտանիշը կարող է ի հայտ գալ ծանր սթրեսի, դեպրեսիայի և որոշ հոգեկան խանգարումների հետ։ Նաև, ըստ նրա, քաշի հանկարծակի նվազում է տեղի ունենում 2-րդ տիպի շաքարախտի, հիպերթիրեոզի և սրտի անբավարարության դեպքում։ Որոշ դեպքերում ախտանիշը ցույց է տալիս ստամոքսի, աղիների կամ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ:

Ռաջը խորհուրդ է տվել հետազոտության ենթարկվել, եթե մարմնի վրա խալը փոխվել է կամ չափը մեծացել։ Նա ընդգծել է, որ խալերը սովորաբար անվնաս են, բայց որոշները վերածվում են չարորակների։

Վիրաբույժը ևս մեկ նշան անվանել է դեֆակացիայի ցանկացած փոփոխություն։ Նա բացատրել է, որ ցանկացած փոփոխություն վկայում է աղիների հնարավոր բորբոքման, պոլիպների և այլ բարորակ կամ չարորակ գոյացությունների առաջացման մասին։

bottom of page