Թագավորական 123 տարի. Ռոնալդուն շնորհավորել է Մադրիդի «Ռեալ»-ին

«Ալ-Նասր»-ի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն շնորհավորել է Մադրիդի «Ռեալ»-ին հիմնադրման առթիվ։ Այսօր՝ մարտի 6-ին, «արքայական» ակումբը նշում է հիմնադրման 123-ամյակը, գրում է armsport.am-ը։«Թագավորական 123 տարի։ Շնորհավորում եմ մադրիդյան ամբողջ ընտանիքին։ Առա՛ջ Մադրիդ»,- գրել է Ռոնալդուն սոցցանցի իր էջում։
Հիշեցնենք, որ պորտուգալացին Մադրիդի «Ռեալ»-ում հանդես է եկել 2009-2018 թվականներին։ Այդ ընթացքում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 438 հանդիպում, դարձել 450 գոլի և 131 գոլային փոխանցման հեղինակ։