ԵՄ-ն դատապարտել է Սումիի վրա Ռուսաստանի կողմից այսօրվա հшրձшկումը
- Lida Nalbandyan
- 2 days ago
- 1 min read
ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան արձագանքել են այսօր Ուկրաինայի Սումի քաղաքի վրա Ռուսաստանի կողմից հարձակմանը, որի հետևանքով զոհվել է առնվազն 32 մարդ։
«Սիրտս կտոր-կտոր է լինում Սումիի այս առավոտվա կադրերից, երբ բնակիչները հավաքվել էին Ծաղկազարդի տոնին, իսկ նրանց դիմավորեցին ռուսաստանյան հրթիռները։ Սա սարսափելի օրինակ է այն բանի, որ Ռուսաստանը ուժեղացնում է գրոհները, մինչդեռ Ուկրաինան ընդունել է անվերապահ զինադադարը։ Իմ մտքերն այսօր ուկրաինացի ժողովրդի հետ են», - X-ի իր էջում գրել է Կայա Կալասը։
«Վրդովված ենք Սումի քաղաքի կենտրոնի վրա Ռուսաստանի կողմից իրականացված հանցավոր հրթիռային հարձակումից: Ռուսաստանը շարունակում է բռնության իր արշավը՝ ևս մեկ անգամ ցույց տալով, որ այս պատերազմը գոյություն ունի և շարունակվում է միայն այն պատճառով, որ այդպես է որոշել Ռուսաստանը։ Իմ սիրտը զոհերի, նրանց ընտանիքների և բոլոր նրանց հետ է, որոնք տուժել են ագրեսիայի հերթական դաժան գործողությունից», - գրել է Կոշտան X-ի իր էջում։
20.35.14.04.2025
22.00.13.04.2025