Հայաստանում ԵՄ դեսպանն ամփոփել անցնող տարվա ձեռքբերումները
Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը շնորհավորել է Հայաստանի Ամանորն ու Սուրբ Ծնունդը և ամփոփել անցնող տարվա ձեռքբերումները: Դեսպանն ընդգծել է այն ոլորտները, որոնցում իրականացվում է Հայաստանի և ԵՄ համագործակցությունը։
«Մենք 70 միլիոն եվրոյով աջակցել ենք Լեռնային Ղարաբաղից տեղահանված փախստականներին։ Մենք աջակցում ենք տարածաշրջանում խաղաղ գործընթացին: Գործարկվեց Հայաստանի համար խաղաղության եվրոպական հիմնադրամը, շարունակեցինք աջակցել Հայաստանում ԵՄ առաքելությանը:Հայաստանի Հանրապետության հետ սկսել ենք նաև վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հնարավորություն կտա ճանապարհորդել առանց վիզաների, երբ ապահովված լինեն տեղաշարժի և անվտանգության համար անհրաժեշտ բոլոր պայմանները»,- նշել է դեսպանը։