top of page

Ինչքան ադրբեջանցիների կոշիկներին ավելի եք մոտենում, այնքան պահանջներն ավելանում են, խաղաղության պայմանագրի մեջ արդեն 17-րդ կետ է ավելացել. Արթուր Խաչատրյան

Այսօր ամբողջ հասարակության քննարկման առարկան են դարձրել Հովիկ Աղազարյանի անձնական կյանքին վերաբերող հարցեր, բայց հայ ժողովրդին վերաբերելի փաստաթղթի մասին որևէ տեղեկատվություն չկա: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, անդրադառնալով խաղաղության պայմանագրի փաստաթղթին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:«Երբ մենք որոշ ժամանակ առաջ Արցախի ժողովրդի վերադարձի մասով փորձում էինք միջոցառում կազմակերպել, տարատեսակ խոչընդոտներ էին ստեղծում, բայց Ադրբեջանում, օրինակ, ամենաբարձր մակարդակով խոսում են, որ եթե մեկ հայ պետք է վերադառնա այսպես կոչված Ադրբեջան, ապա մեկ ադրբեջանցի էլ պետք է վերադառնա «Արևմտյան Ադրբեջան»: Այս իրավիճակում անվտանգային որևէ ռիսկ հաղթահարված չէ, բանակցություններն ուղղակի փակուղի են մտել  ու մեզ համար ավելի վատ պայմաններ են ստեղծված»,- ասաց Գրիգորյանը:Արթուր Խաչատրյանն ավելացրեց, որ վերջերս խաղաղության պայմանագրի մեջ ևս մեկ կետ է ավելացել:«Իրենք ասում են պայմանագրի մեջ  16 կետ է, վերջերս 17-րդ կետ է ավելացել: Մենք ասում էինք՝ ինչքան կռանում եք ու ադրբեջանցիների կոշիկներին ավելի եք մոտիկանում, այդքան պահանջներն ավելի են շատանում, վաղը կարող է պարզվել, որ 17,18-րդ կետ էլ կա: Դա է պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը չհամաձայնվեց հրապարակել ոչ 13 կետերը, որոնք, ըստ իրեն, համաձայնեցված են, ոչ էլ այն 3-ը, որոնք դեռ համաձայնեցված չեն»,- նշեց Խաչատրյանը:

bottom of page