Մեծ Բրիտանիան Ադրբեջանում առաջին անգամ մշտական ռազմական կցորդ է նշանակել

Գևին Թարբարդը նշանակվել է Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի առաջին մշտական ռազմական կցորդ։
«Մենք ուրախ ենք հայտարարել փոխհրամանատար Գևին Թարբարդի ժամանման մասին՝ որպես Մեծ Բրիտանիայի առաջին մշտական ռազմական կցորդն Ադրբեջանում: Այս պատմական քայլն արտացոլում է Միացյալ Թագավորության և Ադրբեջանի միջև գործընկերության ամրապնդումը և կնպաստի պաշտպանության և անվտանգության ոլորտում համագործակցության զարգացմանը»,- ասվում է բրիտանական դեսպանատան X սոցիալական ցանցում տարածած հաղորդագրության մեջ։