top of page

Ժամանակավոր սահմանափակում կկիրառվի որոշ ապրանքների արտահանման նկատմամբ

Կառավարության որոշմամբ ժամանակավոր սահմանափակում կկիրառվի ՀՀ-ից երկաթի և չլեգիրված պողպատի, երկաթից կամ չլեգիրված պողպատից կիսապատրաստուկների, լեգիրված ձուլակտորներով կամ այլ սկզբնական ձևերով պողպատի, զտված պղնձի և չմշակված պղնձային համաձուլվածքների, չմշակված ալյումինի, ալյումինի փոշիների և թեփուկների՝ դեպի երրորդ երկրներ արտահանման նկատմամբ:

Որոշմամբ նախատեսվում է նաև դեպի երրորդ երկրներ արտահանվող ապրանքների համար լիցենզավորման ընթացակարգի սահմանում:

Արդյունքում հնարավորություն կտրվի ԵԱՏՄ օրենսդրության շրջանակում՝ սահմանափակումներ կիրառել այնպիսի ապրանքների արտահանման նկատմամբ, ինչը վերամշակելով տեղում կնպաստի առավել բարձրարժեք ապրանքների արտադրությանը և արտահանմանը:

Նախատեսվում է, որ կիրականացվեն սև և գունավոր մետաղներից նոր արտադրությունների կազմակերպման ներդրումային ծրագրեր, որի արդյունքում կարտադրվեն զգալիորեն բարձր ավելացված արժեքով արտադրանք (մասնավորապես՝ շինարարական ամրաններ, պրոֆիլներ, լարեր, մալուխներ և այլն), այսինքն՝ ապրանքատեսակներ, որոնք մեծ պահանջարկ ունեն Հայաստանի ներքին շուկայում, ինչպես նաև սև և գունավոր մետաղներից ապրանքների ներմուծման փոխարինում։

bottom of page