Ղարաբաղում ՀԱՊԿ-ը չպետք է կռվեր Երեւանի համար․ Պուտինը նաև խոսել է ՀԱՊԿ-ում Հայաստանի մասին
ՀԱՊԿ-ի նկատմամբ Հայաստանի ներկայիս վերաբերմունքը թելադրված է ներքաղաքական խնդիրներով և Ղարաբաղի թեմայով. ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստից հետո հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Պուտինն ասել է, որ յուրաքանչյուր երկիր իրավունք ունի ընտրելու, թե ինչ անել անվտանգության ոլորտում։
Նրա խոսքով՝ Հայաստանը չի հայտարարել կազմակերպությունից դուրս գալու ցանկության մասին, աջակցում է գագաթնաժողովի բոլոր փաստաթղթերին, ՀԱՊԿ-ում Երևանի լիարժեք աշխատանքի վերադառնալու հավանականությունը պահպանվում է.
ՌԴ ղեկավարը նաև անդրադարձել է 44-օրյա պատերազմին։ «Ղարաբաղում ՀԱՊԿ-ը չպետք է կռվեր Երեւանի համար, այս դեպքում Հայաստանի դեմ արտաքին ագրեսիա չի եղել»,- ասել է նա։