top of page

Շաքարային դիաբետի բարդություն՝ ռետինոպաթիա

Դիաբետիկ ռետինոպաթիան շաքարային դիաբետի բարդություն է, որն ազդում է աչքերի վրա:

Այն առաջանում է աչքի hետևի մասում գտնվող լուսազգայուն հյուսվածքի արյունատար անոթների (ցանցաթաղանթ) վնասման հետևանքով։ Դիաբետի ժամանակ ցանցաթաղանթը կարող է աստիճանաբար վնասվել՝ առաջացնելով տեսողության խնդիրներ։

Սկզբում դիաբետիկ ռետինոպաթիան կարող է ոչ մի ախտանիշ չառաջացնել կամ բերել միայն թեթև տեսողության խնդիրների, սակայն  ռետինոպաթիան ի վերջո կարող է հանգեցնել կուրության:

Վիճակը հնարավոր է զարգանա յուրաքանչյուրի մոտ, ով ունի 1-ին կամ 2-րդ տիպի դիաբետ: Որքան երկար ժամանակ հիվանդը դիաբետ ունենա և որքան քիչ վերահսկվի վերջինիս արյան շաքարը, այնքան ավելի հավանական է, որ կզարգանա աչքի այս բարդությունը:

Դիաբետիկ ռետինոպաթիայի վաղ փուլերում կարող է ախտանիշներ չլինեն:

Վիճակի զարգացման հետ նկատվում են փոփոխություններ՝

տեսադաշտի մեջ լողացող բծեր կամ մուգ թելեր (օղակներ),

մշուշոտ տեսողություն,

տատանվող տեսողություն,

տեսադաշտում մութ կամ դատարկ տարածքներ,

տեսողության կորուստ:

Դիաբետի պատշաճ կառավարումը տեսողության կորուստը կանխելու լավագույն միջոցն է: Եթե ունեք դիաբետ, դիմեք ձեր ակնաբույժին ամեն տարի բբերի լայնացմամբ ակնահատակի հետազոտություն անցնելու համար, նույնիսկ եթե տեսողությունը լավ է թվում:

Հղիության ժամանակ դիաբետի զարգացումը (գեստացիոն դիաբետ) կամ հղիանալուց առաջ դիաբետ ունենալը կարող է մեծացնել դիաբետիկ ռետինոպաթիայի ռիսկը: Ակնաբույժը  կարող է խորհուրդ տալ աչքի լրացուցիչ հետազոտություններ:

Անմիջապես դիմեք ակնաբույժի, եթե տեսողությունը հանկարծակի փոխվում է կամ դառնում ոչ հստակ, բծավոր ու մշուշոտ:

bottom of page