top of page

Մեկ օրում երկու վրաերթ է տեղի ունեցել Երևանի մերձակայքում

Նոյեմբերի 29-ին ժամը 11։10-ի սահմաններում Զովունիում «Լադա» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի։ Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել վիրավորին, ապա տեղափոխել հիվանդանոց։

Դեպքի մասին ոստիկանության Նաիրիի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանել քննչական խումբը։ Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի և վրաերթի ենթարկվածի ինքնությունը։

Ժամը 12։10-ի սահմաններում էլ «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան «Առինջ մոլ» առևտրի կենտրոնի տարածքում վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի։ Վարորդը կրկին փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օգնել վրաերթի ենթարկվածին տեղափոխվել «Աբովյան» բժշկական կենտրոն։

Դեպքի մասին ոստիկանության Կոտայքի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում եմ վարորդի և վրաերթի ենթարկվածի ինքնությունը»,-հայտնում է shamshyan.com-ը։ 

bottom of page