Ուկրաինան պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ․ Պենտագոնի ղեկավար

Վլադիմիր Զելենսկին պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ, և ԱՄՆ-ը հույս ունի, որ նա դա կանի։ Այս մասին Fox News-ի եթերում հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։
«Զելենսկին պետք է մոտենա բանակցությունների սեղանին, քանի որ տնտեսական համագործակցությունը ԱՄՆ-ի հետ կարևոր է նրա երկրի ապագայի համար: Եվ մենք հուսով ենք, որ նա դա կանի շատ շուտով»,- ասել է Հեգսեթը։