top of page

Գյումրու շուկայից 45 հատ սիգ են առգրավել

ԲԸՏՄ-ից հաղորդագրություն են տարածել․

«Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների շրջանակում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու Ոստիկանության աշխատակիցները սիգ ձկնատեսակի, ձկնկիթի վաճառքի դեպքերը բացառելու նպատակով ՀՀ մարզերում շարունակում են իրականացնել ստուգայցեր։

Այսօր Շիրակի մարզի Գյումրի քաղաքի կենտրոնական շուկայի տարածքում արձանագրվել է սիգ տեսակի ձկան ապօրինի վաճառք, հայտնաբերված 15 կգ (45 հատ) սիգ տեսակի ձուկն առգրավվել է։

Լայնամասշտաբ խստացված միջոցառումներն իրականացվում են ՀՀ բոլոր մարզերում»։

bottom of page