top of page

Բժիշկը նշել է սրտի համար «ամենավնասակար սովորությունը»

Թերապևտ Հիլարի Ջոնսը ծխելն անվանել է սրտի առողջության համար վատագույն սովորությունը։ 

Խոսելով սրտի աշխատանքի պահպանման մեթոդների մասին՝ Ջոնսը հորդորել է թողնել ծխելը։ Նա հավելել է, որ իր սիրտը «բառացիորեն ատում է» այս սովորությունը։

Բժիշկը նաեւ նշել է, որ շատ կարեւոր է պահպանել առողջ քաշն ու կանոնավոր մարզվելը։ Նա բացատրել է, որ սրտի մկանները պետք է մարզվեն։ Բացի այդ, բժիշկը խորհուրդ է տվել վերահսկել խոլեստերինի մակարդակը, քանի որ ավելորդ խոլեստերինը նույնպես կարող է հանգեցնել սրտի խնդիրների։

bottom of page