Որո՞նք են Սուրբ Ծննդյան սեղանի գլխավոր ուտեստները
Հունվարի 6-ին հայ ժողովուրդը տոնում է Հիսուս Քրիստոսի ծնունդը։
Սուրբ Ծնունդը նույնպես ունի իր ավանդական ուտեստները։
Տոնի գլխավոր ուտեստը ձուկն է, որը կարելի է պատրաստել տարբեր ձևերով, սակայն նախապատվությունը տրվում է խաշած տարբերակին:
Մյուսը չրեղենով ու չամիչով համեմված բրինձով փլավն է: Բացի այդ, պատրաստվում է տապակած կանաչի: Սեղանին են լինում նաև աղանդերի տարբեր տեսակներ՝ տնական գաթա, չրեր, ընդեղեն:
Ծննդյան տոնը շնորհավորում են կարմիր գինով, որը խորհրդանշում է Քրիստոսի արյունը: