top of page

Բակո Սահակյանն ու մյուսները Բաքվի բանտում շատ ավելի ազատ են, քան ՀՀ իշխանությունն այս արևի տակ. դուք անկա՛խ չեք, դուք վախկո՛տ եք. Վարդան Օսկանյան

ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը նորից տեսաուղերձով անդրադարձել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների, պատանդների և այլ պահվող անձանց խնդրին:

«Ես զգում եմ, որ մեր իշխանություններն այս հարցն ուզում են ներքաղաքական խնդրի վերածել՝ իրենց դիրքերը պահպանելու ու ամրացնելու կամ իրենց անգործությունը թաքցնելու համար: Այս խնդիրը բոլոր նեղ շահերից վեր խնդիր է, մեր առաջնային հարցը պետք է լինի այդ տղաներին հայրենիք վերադարձնելու հարցը»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ իշխանությունները բացարձակ ոչինչ չեն արել առ այսօր, այս վերջին շրջանի փոքր ակտիվությունը, ԱԳ նախարարության հայտարարությունը կամ ԱԳ նախարարի Ժնևի ելությում, ինչ-որ ակնարկ անելն այս հարցին, բավարար չեն և արդյունք են միայն ու միայն վերջին շաբաթներին Հայաստանում ժողովրդի կողմից բողոքի և ինչ-որ տեղ նաև ցասումի հետևանք:

«1.5 տարի պետք է լինի, որ այդ տղաներն անօրինաբար Բաքվի բանտում են, և ՀՀ իշխանությունները, ես կարող եմ բավական մեծ վստահությամբ ասել, որ ոչինչ չեն արել: Դրա ամենավառ ապացույցն այդ մեծ հնարավորության կորուստն էր, որ ԱԳՆ-ն բաց թողեց իր ձեռքից՝ Մալթայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի հանդիպման ընթացքում իր ելութում որևէ անդրադարձ չանելով այս հարցին:

Բակո Սահակյանը Բաքվի բանտում ճնշման, միգուցե խոշտանգումների ներքո ասաց՝  սա մեր ինքնորոշման պայքարն է եղել, օրինական է եղել, և դա իսկապես այդ հարթության վրա պետք է դիտարկել: Բակո Սահակյանն ու մյուսները Բաքվի բանտում շատ ավելի ազատ են ու անկախ, քան դուք՝ ձեր ողջ իշխանությամբ այս արևի տակ ձեր դիվանագիտական իմունիտետով: Դուք անկախ չեք, դուք վախկոտ եք, չեք կարողանում այս հարցը բարձրացնել ճիշտ ատյաններում, որովհետև վախեցած եք և գիտեք, որ այս բոլորը ձեր սխալների արդյունք են»,- ընդգծեց նա:

bottom of page