top of page

«Պետք է նրա հետ հատուկ հարցազրույց իրականացնեի». Աստղիկ Սաֆարյանը պատմել է իր և Ռոնալդինյոյի հանդիպման մասին

«Մալթայում սպորտային բնույթի միջոցառում էր, ես հատուկ մուտք ունեի, քանի որ կազմակերպիչ միջազգային ընկերության կողմից հրավիրված էի Մալթա՝ բիզնես ոլորտի մրցանակաբաշխություն վարելու և ոլորտի շատ առաջատարների հետ հատուկ հարցազրույցներ իրականացնելու համար»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ անդրադառնալով իր և Ռոնալդինյոյի հանդիպմանը, պատմել է երգչուհի Աստղիկ Սաֆարյանը:

«Ռոնալդինյոն ևս այդ ցանկում էր, և ֆոտո նկարահանումից հետո պետք է անձամբ նրա հետ հատուկ հարցազրույց իրականացնեի: Սակայն, երկրպագուների նախատեսվածից ավելի մեծ հոսքի պատճառով ֆոտո նկարահանումներն այնքան երկար զբաղեցրեցին նրան, որ տվյալ միջոցառմանը հատկացված իր ժամանակը միայն անցկացրեց լուսանկարվելով: Որևէ մեկի հետ հարցազրույցների ժամանակ, ցավոք, չմնաց:

Բայց, քանի որ ես հատուկ մուտք ունեի , կարողացա անձամբ խոսել նրա հետ և ունեցանք նման գեղեցիկ լուսանկար։

Բավականին համեստ ու հանգիստ աուրայով տղա էր, շատ հաճելի էր նման լեգենդար ֆուտբոլիստի հետ հարցազրույց անցկացնելու հնարավորութուն ունենալ Մալթայում, և առավել հաճելի էր ծանոթանալ»,- պատմեց երգչուհին:


bottom of page