top of page

Երևանում վթարի է ենթարկվել Տնտեսագիտական համալսարանի ռեկտորը. վթարի մեղավորը եղել է նա

Երեկ խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում, այդ մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Պարզվել է վարորդների և վիրավորի ինքնությունը: 

Կայքի տեղեկություններով՝ «Honda»-ն վարել է Երևանի բնակիչ 43-ամյա Արմեն Գրիգորյանը, իսկ «Mercedes»-ը վարել է Երևանի բնակիչ 26-ամյա Ալիկ Մկրտչյանը: 

Վթարի հետևանքով Ա. Գրիգորյանը, ում առաջինը օգնության է հասել «Mercedes»-ի վարորդը և քաղաքացիները, տեղափոխվել է հիվանդանոց:

Ա. Գրիգորյանը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, ժողովրդին հայտնի՝ «Ժողինստիտուտի» ռեկտորն է և, ըստ նախնական տեղեկությունների, վթարի մեղավորը եղել է նա, ով բախվել է «Mercedes»-ի հետնամասին: 

bottom of page