Կանադան և Իռլանդիան պատրաստ են ձերբակալել Իսրայելի վարչապետին․ մանրամասներ
Կանադան կկատարի Միջազգային քրեական դատարանի որոշումն ու կձերբակալի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, եթե վերջինս այցելի երկիր։
«Կանադան Միջազգային քրեական դատարանի հիմնադիր երկրներից է։ Մենք միշտ վստահ ենք եղել ոչ միայն միջազգային իրավունքի կարևորությանը, այլև բոլորի կողմից այն միշտ պահպանելու պարտավորությանը»,- հայտարարել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին, գրել են ԶԼՄ-ները
Իռլանդիայի վարչապետ Սայմոն Հարիսը նույնպես ասել է, որ իր երկիրը կձերբակալի Իսրայելի վարչապետին, եթե նա այցելի:
Նոյեմբեր 21-ին հայտնի էր դարձել, որ Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին և երկրի պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտին ձերբակալելու օրդեր է տվել։
Նրանք մեղադրվում են Գազայի հատվածում ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների համար։ Ըստ նախաքննական պալատի՝ ողջամիտ հիմքեր կան ենթադրելու, որ Նեթանյահուն ու Գալանտը միտումնավոր և գիտակցաբար զրկել են Գազայի խաղաղ բնակչությանը գոյատևման համար անհրաժեշտ պարագաներից, ներառյալ սնունդը, ջուրը, դեղորայքն ու բժշկական պարագաները, այդ թվում՝ վառելիք և էլեկտրաէներգիա։