top of page

«Եթե իմ ծնողներն իրար չեն հասկացել, դա չի նշանակում, որ ես հայր չունեմ». Մագա Հարությունյանը՝ ծնողների ամուսնալուծության մասին

«Եթե իմ ծնողներն իրար չեն հասկացել, դա չի նշանակում, որ ես հայր չունեմ: Ես ամենավերջին մարդն եմ, ով կարող է խառնվել այդ հարցին: Դա իմ անձնականը չէ, ես երբեք չեմ հասկացել այն երեխաներին, ովքեր խառնվել են ծնողների անձնականին:

Շատերը մտածում են, որ եթե բաժանվել են, այլևս չեն կարող ամուսնանալ, բայց դա խանդ ու էգոիստություն է ծնողի հանդեպ: Չի կարելի ծնողին դժբախտացնել միայն նրա համար, թե մարդիկ կողքից ինչ կմտածեն: Ցանկացած դեպքում մայրդ մեծանում է, մեկը պետք է լինի, որ նրան ջուր բերի, անկախ նրանից, որ դու լավ զավակ ես ու պատրաստ ես անել դա: Բայց մեկը պետք է, որ այդ մարդը մենակ չծերանա: Ես այդպես եմ մտածում:

Շատ կուզեի, որ իմ մայրը իր կողքին տղամարդ ունենար: Բայց նա ամբողջ կյանքում աշխատել է, որ ես հոր պակաս չզգամ: Ես շփվում եմ իմ հոր հետ, սթրեսներ այդ առումով երբեք չեն եղել: Ու ես դեռ շատ փոքր տարիքից միշտ ուզել եմ, որ մորս կողքը տղամարդ լինի, բայց այդպես էլ չի եղել: Եղբայրս այդպես չի մտածում ու կարծում եմ՝ դա նպաստել է, որ մայրս իր կողքին տղամարդ չի ունեցել: Եղբայրս անգամ չի ընդունել այն, որ հայրս նորից ամուսնացել է: Ինձ համար դա չափն անցնել է, և շատ կուզեի, որ մայրս մենակ չծերանար»,- «Կյանքի ուղիներով» հաղորդման շրջանակներում՝ խոսելով ծնողների ամուսնալուծության մասին, ասել է դերասանուհի, բլոգեր Մագա Հարությունյանը:

1/2428
bottom of page