Բժիշկը բացատրել է, թե ինչու չի կարելի թեյ խմել ուտելուց հետո
Բժիշկ և սննդաբան Մարգարիտա Լվովան ասել է, որ թեյը պարունակում է դաբաղանյութեր, որոնք խաթարում են երկաթի կլանումը։
Մասնագետի խոսքով՝ թեյ կարող են խմել գրեթե բոլորը, իսկ դրա հակացուցումները հազվադեպ են լինում։ Ուրոլիտիասի, երիկամների անբավարարության և միզաթթվի բարձր մակարդակ ունեցող մարդիկ պետք է ըմպելիքը բացառեն իրենց սննդակարգից:
Բժիշկը խորհուրդ է տվել օրական 400 մլ-ից ոչ ավելի թեյ խմել և թեյ խմել բացառապես օրվա առաջին կեսին։ Թեյ խմել ուտելու ժամանակ և անմիջապես հետո չարժե, գրում է «Известия»-ն։
«Եթե ուզում եք թեյ խմել, ուտելուց հետո պետք է անցնի առնվազն 40 րոպե։ Ամեն ինչ կախված է մարդու ընդհանուր առողջական վիճակից, թեյ խմելու որակից, քանակից ու ժամանակից»,- պարզաբանել է սննդաբանը։
Մարգարիտա Լվովան նշել է, որ տոպրակներից թեյն ամենից հաճախ անորակ է և առողջության համար որևէ օգուտ չի բերում։ Ընդ որում, ըմպելիքում առկա կոֆեինը կանխում է ոչ միայն երկաթի, այլեւ մագնեզիումի ընդունումը։
Թեյի մշակույթի ժողովրդականությունը տարեցտարի միայն ավելանում է, և ըմպելիքը եփելու նոր հետաքրքիր եղանակներ են հայտնվում։ Տնային տնտեսուհիները փորձարկում են բաղադրատոմսերը և ավելացնում տարբեր արմատներ, խոտաբույսեր, ծաղիկներ և հատապտուղներ: