ՄԻ ՄՈՒԿ, ՄԻ ՁՈՒԿ ՈՐ ՈՒՏԻ, ԻՍԿՈՒՅՆ ՈՏՔԻ ԿԿԱՆԳՆԻ
Մի առիթով ՌԴ Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը անընդհատ կատակում է իր հետ․ «Դա անում է անընդհատ», - ասել է նա «ՌԻԱ Նովոստի»-ին։ Պեսկովը չի պատմել, թե ինչպես է ընդունված դա անել․ «Մարդկայնորեն»,- մեկնաբանել է կարճ։ Անհնարին է դա հիշել ու չպատկերացնել այն վիճակը, երբ Նիկոլ Փաշինյանը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին ընդառաջ ծույլիկ աշակերտի պես պատճառաբանել է, որ չի կարող գալ, որովհետև «կորոնա է ընկել»։
Պուտինը հո Նիկոլին չի՞ ասելու՝ այ տղա, Ռուսաստան գալուց կորոնադ բռնու՞մ է։ Բայց որ Պուտինի ու Պեսկովի միջև կատակային խոսակցություն է եղել ու մի լավ ծիծաղել են, չեմ կասկածում։ Պեսկովի լուրջ պատասխանը դա է վկայում․
«ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հույս է հայտնել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 26-ին տեսակապի միջոցով կմասնակցի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գագաթնաժողովին»: Ուշադրություն դարձրեք «հույս է հայտնել» բառակապակցությանը։ Հույս են հայտնում, երբ հիվանդը ծանր վիճակում է լինում և ենթադրում են, որ նա կլավանա, կկարողանա խոսել։ Հույս է հայտնում, որ նա տեսակապով կկարողանա խոսել։ Պուտինը չգիտի՞, թե Նիկոլ Փաշինյանը «կորոնայով հիվանդ ժամանակ» ո՜նց է Արցախի շուրջ բանավեճի հրավիրել ՀՀ երեք նախագահներին, ծանո՞թ չէ տիկտոկյան, ֆեյսբուքյան գրառումներին, Նիկոլի հիվանդ լինելուն։ Պեսկովը, երբ հույս է հայտնում, որ Փաշինյանը տեսակապով կկարողանա միանալ, հիշում եմ մանկությանս բանաստեղծություններից մեկը․
Ոչինչ, ոչինչ, ձեր կատուն
Չունի այնքան տաքություն,
Մի մուկ, մի ձուկ որ ուտի,
Իսկույն ոտքի ոտքի։