top of page

Սխալ՝ WhatsApp-ի նոր տարբերակում. խորհուրդ է տրվում հեռացնել մեսենջերի վերջին տարբերակը

WhatsApp մեսենջերի Android-ի վերջին տարբերակում սխալ է հայտնաբերվել, որի պատճառով օգտատերերը չեն կարողանում չատով ուղարկել տեսանյութեր, որոնք նկարել են իրենց սմարթֆոնով։ Ֆորումներում և սոցիալական ցանցերում այս խնդրի շուրջ օգտատերերի գանգատներին ուշադրություն է հրավիրել 9to5Googleկայքը։

«Խնդրի մասին իմանալուց հետո մենք ստուգեցինք և բախվեցինք նույն խնդրին. վերջին 24 ժամվա ընթացքում վիդեո ֆայլերը պատշաճ կերպով չեն ուղարկվում։ Հայտնվում է բացվող ծանուցում, որն ասում է. «Այս տեսանյութը չի կարող ուղարկվել: Խնդրում ենք ընտրել մեկ այլ տեսանյութ և կրկին փորձել»: Ցավոք, այս [սխալը] պահպանվում է»,- գրում է կայքը։

Հետաքրքիր է, որ խնդիրը վերաբերում է միայն սմարթֆոնով նկարահանված տեսանյութերին, մինչդեռ մյուս տեսանյութերն ուղարկվում են առանց խնդիրների: Երբեմն սխալը կարող է ի հայտ գալ նաև Instagram-ից ներբեռնված տեսանյութ ուղարկելիս: Սակայն դեռ հայտնի չէ, թե արդյոք տեսանյութը որպես փաստաթուղթ ուղարկելը (առանց սեղմման) կհանգեցնի նույն խնդրին։

Ենթադրվում է, որ սխալն առաջացել է WhatsApp-ի Android-ի 2.24.9.34 տարբերակի թարմացումից հետո: Միակ ժամանակավոր լուծումը, քանի դեռ ծրագրավորողները չեն թողարկել շտկում, մեսենջերի վերջին տարբերակը հեռախոսից հեռացնելն է և ավելի վաղ՝ 2.24.8.85 տարբերակը տեղադրելը:

WhatsApp-ի թիմը առայժմ չի մեկնաբանել է իրավիճակը:

1/2290
bottom of page