ԱՄՆ-ն իրավունք չունի խորհուրդ տալ ՀԱՊԿ ուժերին, թե ինչպես վարվեն Ղազախստանում․ ՌԴ ԱԳՆ
ԱՄՆ իշխանությունները հիմք չունեն ՀԱՊԿ անդամ երկրների կոնտինգենտին խորհուրդներ տալ, թե ինչպես պետք է գործողություններ վարեն և պահպանեն մարդու իրավունքները Ղազախստանում։ Այդ մասին ասվում է Վաշինգտոնում ՌԴ դեսպանատան հաղորդագրության մեջ՝ Twitter սոցիալական ցանցում ՌԴ դիվանագիտական ներկայացուցչության պաշտոնական էջում։
«Ի տարբերություն Սերբիայում Սիրիայի և Կոսովոյի տարածքները գրաված ամերիկացի զինծառայողների, ՀԱՊԿ խաղաղապահ զորախումբն իր ղեկավարության հանձնարարությամբ ապահովում է Ղազախստանի կարևոր ենթակառուցվածքների պաշտպանությունը։ Պետքարտուղարության մամուլի ծառայությունը անհիմն կերպով փորձում է խորհուրդ տալ, թե ինչպես վերականգնել կարգը և պահպանել մարդու իրավունքները»,- ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է նաև, որ Վաշինգտոնի «համակարգված միջամտության» հետևանքով՝ կայունության և անվտանգության հիմքերը հետխորհրդային տարածքում, Բալկաններում և Մերձավոր Արևելքի շատ երկրներում, Աֆրիկայում, Ասիայում և Լատինական Ամերիկայում երկար ժամանակ խարխլված էր։
Հիշեցնենք, որ Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ Միացյալ Նահանգները ՀԱՊԿ կոնտինգենտին հորդորել է լքել Ղազախստանը երկրի կառավարության առաջին իսկ խնդրանքով և հարգել մարդու միջազգային իրավունքները։