top of page

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը


 Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հավաքին արդեն միացել են հետևյալ ֆուտբոլիստները՝

Օգնյեն Չանչարևիչ - «Նոա»Արսեն Բեգլարյան - «Արարատ-Արմենիա»Ստանիսլավ Բուչնև - «Փյունիկ»Վարազդատ Հարոյան - «Ցինդաո Ուեստ Քոսթ» (Չինաստան)Գեորգի Հարությունյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)Ստյոպա Մկրտչյան - «Օսիեկ» (Խորվաթիա)Կամո Հովհաննիսյան - «Արարատ-Արմենիա» Էդգար Գրիգորյան - «Արարատ-Արմենիա» Սերգեյ Մուրադյան - «Նոա»Հովհաննես Համբարձումյան - «Նոա»Ժիրայր Մարգարյան - «Ուրարտու»Էրիկ Փիլոյան - «Ուրարտու»Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)Նարեկ Գրիգորյան - «Ֆարուլ» (Ռումինիա)Հովհաննես Հարությունյան - «Փյունիկ» Արթուր Սերոբյան - «Արարատ-Արմենիա»Արթուր Միրանյան – «Նոա»

Վաղը՝ մարտի 18-ին, թիմին կմիանան Վահան Բիչախչյանը, Հրանտ-ԼեոնՌանոսը, Էդգար Սևիկյանը և Անդրե Չալըշըրը: Մարտի 19-ին հավաքականի ճամբար կժամանի Ուգոչուկվու Իվուն, իսկ մարտի 20-ին՝ Նորբերտո Բրիասկո Բալեկյանըև Լուկաս Սելարայանը: Այսօր երեկոյան հավաքականը կանցկացնի առաջին մարզումը:

Մարտի 22-ին Հայաստանի հավաքականը Երևանում ընկերական հանդիպում կանցկացնի Կոսովոյի ընտրանու հետ, իսկ մարտի 26-ին Պրահայում կրկին ընկերական խաղի շրջանակում ուժերը կչափի Չեխիայի հավաքականի հետ:

1/2295
bottom of page