Նիկոլ Փաշինյանի սուտը և Նորավան-Լծեն-Տաթև ճանապարհի իրական վիճակը` ամենօրյա քարաթափումներ և հոսքեր․ Գեղամ Մանուկյան
- Lida Nalbandyan
- Apr 8
- 1 min read
Նիկոլ Փաշինյանի սուտը և Նորավան-Լծեն-Տաթև ճանապարհի իրական վիճակը` ամենօրյա քարաթափումներ և հոսքեր։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութին կից գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը․
«Նիկոլն այսօր հպարտացել էր, իբր նոր կառուցված Սյունիքով անցնող Նորավան-Լծեն-Տաթեւ ճանապարով։ Ի դժբախտություն նրա, այսօր այդ ճանապարհով Կապան էի գնում ու արձանագրեցի իրական պատկերը՝ ամենօրյա քարաթափումներ, հոսքեր»։
«Ես հիմա գտնվում եմ Նորավան-Լծեն միջպետական ճանապարհին։ Այսօր առավոտյան աչքովս ընկավ, որ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է դրել այս ճանապարհից՝ հպարտանալով, թե շահագործման է հանձնվել։ Ես ուզում եմ ցույց տալ, թե ինչ իրավիճակ է այս ճանապարհի վրա։ Այստեղ դուք կարող եք տեսնել՝ ճանապարհի այս հատվածն ամբողջությամբ փակ է, քարաթափում է և ամբողջ ճանապարհի երկայնքով կարելի է գտնել բազմաթիվ նման հատվածներ։ Սա է իրականությունը։ Նիկոլ Փաշինյանի սուտը և այս ճանապարհի իրական վիճակը։ Գորիս-Կապանը թշնամուն տված Փաշինյանը հիմա հպարտանում է, թե նոր ճանապարհ է կառուցում»,- ասվում է տեսանյութում։