top of page

Ադրբեջանական կողմից վարվող այս քաղաքականությունը ցույց է տալիս խաղաղության հաստատման համար Բաքվի քաղաքական կամքի բացակայությունը։ Տիգրան



Տիգրան Արզաքանցյանը իր Ֆբ միկրոբլոգում գրում է


Արցախի նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի պաշտպանական թիմը ահազանգում է, որ նրա նկատմամբ Ադրբեջանի դատախազությունը ներկայացրել է նոր շինծու մեղադրանքներ, որոնցով Վարդանյանին սպառնում է ցմահ ազատազրկում։ Պնդելով, թե մեղադրանքների վերաբերյալ ապացույցները առնչվում են Ադրբեջանի ազգային անվտանգությանը՝ մեղադրող կողմը հրաժարվել է պատշաճ կերպով դրանք տրամադրել Վարդանյանի փաստաբանական թիմին։

Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կառույցները ևս բազմիցս ահազանգել են Բաքվում ապօրինաբար պահվող Արցախի քաղաքական գործիչների և հայ ռազմագերիների իրավունքների կոպտագույն խախտումների մասին: Նրանք փաստացիորեն զրկված են արդյունավետ պաշտպանության և արդար դատաքննության իրավունքից և ենթարկվում են ֆիզիկական և հոգեբանական ճնշումների։ Հայաստանի իշխանությունների և բոլոր քաղաքական ուժերի պարտքն է օգտագործել բոլոր հնարավոր միջոցները՝ մարդու իրավունքների միջազգային կառույցներին ներկայացնելու Բաքվի կողմից վարվող հայատյացության և ատելության քաղաքականությունը և պահանջելու ամենաբարձր մակարդակով միջամտություն՝ նրանց օր առաջ ազատելու համար:

Ադրբեջանական կողմից վարվող այս քաղաքականությունը ցույց է տալիս խաղաղության հաստատման համար Բաքվի քաղաքական կամքի բացակայությունը։

bottom of page