Search
Տիգրան Մեծի պողոտայում ծագած վեճի ընթացքում դանակահարել են 38 համարի ավտոբուսի վարորդին
- Arnold Gevorgyan
- 5 hours ago
- 1 min read
Այսօր միջադեպ է տեղի ունեցել թիվ 38 երթուղին սպասարկող վարորդի և մեկ այլ տրանսպորտային միջոցի վարորդի միջև։ Այս մասին տեղեկացրել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ մամուլի քարտուղար Գեղամ Ասատրյանը:
«Քիչ առաջ Տիգրան Մեծի պողոտայում ծագած վեճի ընթացքում տրանսպորտային միջոցներից մեկի վարորդը դանակահարել է 38 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդին: «Երևանի ավտոբուսի» վարորդը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց»,- գրել է Ասատրյանը։