top of page

Մարզպետարանից հայտնել են Շիրակում լույս աշխարհ եկած առաջին երեխայի սեռը

  • Writer: Lida Nalbandyan
    Lida Nalbandyan
  • Jan 4
  • 1 min read

2025-ի հունվարի մեկի գիշերը Շիրակի մարզում լույս աշխարհ եկած առաջին երեխան աղջիկ է եղել, ծնվել է «Արթիկի մոր ու մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ-ում, ժամը 02։05 րոպե։

Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից։

2024 թվականին Շիրակի մարզում ծնվել է 1371 տղա, 1146 աղջիկ, ծնունդներից 20-ը զույգ են եղել։

Ընդհանուր առմամբ, 2024 թվականին Շիրակի մարզի ծննդօգնություն իրականացնող բժշկական հաստատություններում ծնվել է 2517 երեխա։

bottom of page