top of page

ՀՀ նախագահի պաշտոնը, ինչքան հասկանում եմ, մի քանի տարի է՝ թափուր է. Դավիթ Հարությունյան

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 5 hours ago
  • 1 min read

Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը զերծ է մնում գնահատական տալ իր նախկին օգնական, այժմ՝ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։

«Ես գնահատական կարող եմ տալ պետական ինստիտուտներին, անձերին գնահատական տալիս եմ միմիայն այն դեպքում, եթե անձը ներկայացնում է պետական ինստիտուտ։ Հայաստանում երկու նման պետական ինստիտուտ կա՝ ՀՀ նախագահն է ու ՀՀ վարչապետը։ Նախագահի պաշտոնը, ինչքանով հասկանում եմ, արդեն մի քանի տարի է, ինչ թափուր է»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց նա։

Ինչ վերաբերում է վարչապետին՝ Հարությունյանն ասաց, որ նրա մասին կարծիք արտահայտել է 2012 թվականին, երբ ուղիղ եթերում բանավիճում էր։

«Իմ կարծիքը չի փոխվել»,- հավելեց նա։

bottom of page