Կրեմլը նախատեսում է Թրամփի հետ քննարկել Արևելյան Եվրոպայից ՆԱՏՕ-ի հեռացման հարցը
Ուկրաինայի հարցով բանակցությունների ընթացքում Կրեմլը մտադիր է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկել անվտանգության նոր համաձայնագրերը, որոնք, ի թիվս այլ հարցերի, կներառեն նաեւ Արեւելյան Եվրոպայի երկրներից ՆԱՏՕ-ի դուրսբերումը։ Այս մասին հայտնում է Financial Times-ը (FT)՝ հղում անելով Ռուսաստանում իրազեկ աղբյուրներին։
Լրագրողների տվյալներով՝ Մոսկվայի պայմանները ենթադրելու և երաշխավորելու են, որ Կիևը երբեք չի միանա ռազմական դաշինքին։ Դաշինքն ինքը նույնպես կհրաժարվի եվրոպական աշխարհամասի արևելքում իր բազաները տեղակայելու մտադրություններից, գրել են ԶԼՄ-ները։
Ըստ FT-ի՝ ՌԴ նախագահ Պուտինն ուզում է փոխել միջազգային կարգի կանոնները, որպեսզի Ռուսաստանի համար սպառնալիքներ չլինեն։ Նա շատ է մտահոգված, թե ինչպիսին կլինի աշխարհը պատերազմից հետո։