Բաշար ալ-Ասադի՝ Սիրիայի նախագահի պաշտոնից հեռանալը նրա անձնական որոշումն է եղել․ Պեսկով
Բաշար ալ-Ասադի՝ Սիրիայի նախագահի պաշտոնից հեռանալը նրա անձնական որոշումն է եղել։
Ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրել են ԶԼՄ-ները։
«Ռուսաստանը շարունակում է երկխոսությունը Մերձավոր Արևելքի բոլոր երկրների հետ, նրանց հետ հատվում են բազմաթիվ շահեր»,- ասել է Պեսկովը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նաև անդրադարձել է Հատուկ ռազմական գործողությանը։ Նրա խոսքով՝ Ուկրաինական կողմը հրաժարվում է բանակցություններից, «ուստի հատուկ գործողությունը շարունակվում է մինչև հաղթական ավարտ»։