WTA. Էլինա Ավանեսյանը բարելավել է դիրքերը վարկանիշային աղյուսակում

Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը WTA-ի դասակարգման աղյուսակում բարելավել է իր դիրքերը՝ զբաղեցնելով 36-րդ հորիզոնականը։
22-ամյա թենիսիստուհին իր ակտիվում ունի 1435 միավոր։
Հավելենք, որ Էլինա Ավանեսյանը նախորդ տարվա օգոստոսից հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո։