top of page

Արարատ Միրզոյանը վաղը կմեկնի Նորվեգիա

Փետրվարի 7-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Նորվեգիա: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Ծրագրված է Արարատ Միրզոյանի հանդիպումը Նորվեգիայի ԱԳ նախարար Էսպեն Բարթ Էյդեի հետ:

Այցի օրակարգը ներառում է քննարկումներ նաև խորհրդարանական և փորձագիտական շրջանակների հետ:

bottom of page