top of page

Մեր մտքերը Կալիֆոռնիայի բնակիչների հետ են. Փաշինյան

  • Writer: Lida Nalbandyan
    Lida Nalbandyan
  • Jan 13
  • 1 min read

Մեր մտքերը Կալիֆոռնիայի բնակիչների հետ են, որոնք բախվում են ավերիչ անտառային հրդեհներին. այս մասին X-ում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:



«Մենք համերաշխ ենք բոլոր տուժածների, ներառյալ Լոս Անջելեսում և ամբողջ Կալիֆոռնիայում մեր կենսունակ հայ համայնքի հետ: Հոգով ձեզ հետ ենք և ուժ ենք մաղթում այս ողբերգական պահին»,- նշել է Փաշինյանը։



Նշենք, որ հունվարի 7-ից Կլաիֆոռնիայում մոլեգնող  անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի:

1/2635
bottom of page