top of page

Զելենսկիի ոճաբանը բացատրել է՝ ինչու Ուկրաինայի նախագահը Թրամփի մոտ կոստյումով չի գնացել

  • Writer: Lida Nalbandyan
    Lida Nalbandyan
  • Mar 7
  • 1 min read

Ուկրաինայի նախագահի ոճաբան Էլվիրա Հասանովան բացատրել է՝ ինչու Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը կոստյումով չի գնացել:

«Նա պատերազմի ժամանակվա առաջնորդ է, իսկ պատերազմի ժամանակ քաղաքական գործիչներին կոստյումներ պետք չեն», - ft.com-ին ասել է Հասանովան՝ արձագանքելով Սպիտակ տան պաշտոնյաների՝ Զելենսկիի կողմից պաշտոնական դրես-կոդին չհետևելու առնչությամբ դժգոհությանը:

Զելենսկին փետրվարի 28-ին կայացած հանդիպմանը կրում էր ասեղնագործ եռաժանիով երկարաթև շապիկ։«Սա (եռաժանին) Ուկրաինայի ազգային խորհրդանշանն է և անկախության խորհրդանիշը: Նրա ոճը սահմանում է 21-րդ դարում առաջնորդության չափանիշները, քանի որ նա ուժեղ անհատականություն է», - բացատրել է դիզայները: 

Նրա խոսքով՝ Զելենսկու կերպարները «աշխարհին նրա ուղերձի մի մասն են. նա ցանկանում է ասել, որ կանգնած է իր ժողովրդի կողքին»։«Մենք չենք կարող կոստյումներ հագնել, երբ մեր զինվորները կռվում են, իսկ մեր ժողովուրդն ապաստարաններում է»,- հավելել է Հասանովան։

Ավելի վաղ CNN-ը գրել է, որ Սպիտակ տանն ակնկալում էին, որ Զելենսկին կոստյումով է ներկայանալու Սպիտակ տուն:  Զելենսկին պատասխանել է՝ ասելով, որ կհագնի կոստյումը, երբ պատերազմն ավարտվի։ 

 Собеседник CNN сообщал, что украинскому лидеру нужно было одеться по-другому. Зеленский в ответ заявил, что наденет костюм, когда завершатся боевые действия. Axios называло одной из ошибок украинского президента его появление в Овальном кабинете без костюма, несмотря на просьбу.

bottom of page