Ծանրամարտի ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը՝ փոխչեմպիոն
- Lida Nalbandyan
- 1 day ago
- 1 min read
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր՝ ապրիլի 14-ին կանանց 55 կգ քաշայինների պայքարում մրցահարթակ դուրս եկան աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, 19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը, և Եվրոպայի բրոնզե մեդալակիր Իզաբելլա Յայլյանը։
Ալեքսանդրա Գրիգորյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 85 կգ: Գրիգորյանն այս վարժությունում 6-րդն էր: Հրում վարժությունում Ալեքսանդրան բարձրացրեց միայն 117 կգ և այս վարժությունում նվաճեց ոսկե մեդալ: Երկամարտի 202 կգ արդյունքով` Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր:
Այս քաշային կարգում մեր ընտրանու մյուս ներկայացուցիչը՝ Իզաբելլա Յայլյանը պոկում վարժությունում երեք հաջող մոտեցմամբ բարձրացրեց 85 կգ, 88 կգ, 90 կգ: Այս ձևում Յայլյանը 5-րդն էր: Հրում վարժությունում Իզաբելլան բարձրացրեց միայն 103 կգ: Հրում վարժությունում նա 8-րդն է: Երկամարտում մեր ծանրորդը գրանցեց 193 կգ և գրավեց 6-րդ տեղը: