Ծաղկաձորի ճոպանուղու վերջին կայանից ոտքով ուղևորվել են դեպի Բջնի. երիտասարդ լեռնագնացներին օգնության են հասել փրկարարները
Հունվարի 11-ին, ժամը 19:24-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ երկու լեռնագնաց Ծաղկաձոր քաղաքի ճոպանուղու վերջին կայանից ոտքով ուղևորվել են դեպի Բջնի գյուղ, սակայն հայտնվել են անտառամերձ հատվածում և չեն կարողանում ինքնուրույն իջնել։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարները ճոպանուղու 3-րդ կայանից Բջնի գյուղ ընկած հատվածից Տ․ Ջ․-ին (ծնված 2007 թ.) և Ա․ Մ․-ին (ծնված 2008 թ.) անվնաս իջեցրել են և տեղափոխել անվտանգ տարածք։