top of page

Հայտնաբերվել է ԱԱԾ գեներալի մարմինը. նոր մանրամասներ

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ հայտնաբերվել է ԱԱԾ գեներալ Տիգրան Բարսեղյանի մարմինը:

Ըստ տարածված լուրերի՝ գեներալի մարմինը տանը մնացել է երեք օր:

MediaHub-ին ՆԳՆ-ից այլ մանրամասներ հայտնեցին: Ըստ այդմ, փետրվարի 9-ին, ժամը 00:25-ին շտապօգնությունից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Մուրացանի փողոցի շենքերից մեկն ու հայտնաբերել Տիգրան Բարսեղյանի դիակը: 

MediaHub-ի տեղեկություններով՝ գեներալի որդին ապրում է արտերկրում և մի քանի օր նրան չի հաջողվել կապ հաստատել Բարսեղյանի հետ: Մեզ ասացին, որ որդին խնդրել է հարազատներին նրան այցելել, այդպես էլ հոր մարմինը հայտնաբերել են:

Դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նախաձեռնվել է քրեական վարույթ:

bottom of page