Ֆիլիպ Կիրկորովը քննադատության թիրախում է հայտնվել ավելորդ քաշի պատճառով
Ռուս երգիչ Ֆիլիպ Կիրկորովն ավելորդ քաշի պատճառով հայտնվել է քննադատության թիրախում, երբ հյուրընկալվել է Եկատերինա Գուսեւայի ծննդյան տոնակատարությանը, հայտնում է «Неприятный Пилягин» տելեգրամյան ալիքը:
Արտիստը եղել է տաբատով, շապիկով եւ վերնաշապիկով։ Նա ամբողջացրել էր իր տեսքը բեյսբոլի գլխարկով եւ խոշոր զարդերով: Սակայն հետեւրդներն ուշադրություն են դարձրել երգչի փոփոխված կազմվածքին եւ կերպարին, հայտնում է Gazeta-ն։
«Ֆիլյա, հետեւեցի քո խորհրդին եւ գիրացա», «Կիրկորովը դարձյալ շիկահեր է», «Իսկ ծաղրածու «ֆրիկ» Կիրկորովը ամենուր է՝ ամեն տակառի մեջ»,- գրել են նրանք: